Թմրանյութերի վերահսկողության միջազգային կոմիտեն հրահանգել է արգելված հոգեմետ նյութերի ցուցակի մեջ ներառել երկու ֆենտանիլային պրեկուրսոր: Այս ցուցակը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հավելվածն է: 

Կոմիտեի անդամները քննարկել են նաեւ մարիխուանայի օրիկանացման հարցը ոչ բժշկական նպատակներով: Սա Միջազգային կոմիտեի թմրանյութերի վերահսկողության վերաբերյալ ամենամյա զեկույցի ուղղություններից մեկն է, որը կհրապարակվի մարտի 2-ին: Զեկույցի գլուխներից մեկը նվիրված է կանանց կողմից թմրանյութերի օգտագործման խնդրին:

Կոմիտեի նախագահ Վերներ Սիփն ընդգծել է, որ այսուհոետեւ եւս կապ կպահպանեն այն երկրների հետ, որոնց քաղաքականությունը հակասում է թմրանյութերի վորահսկողության ոլորտում միջազգային պայմանագրերին: 

Կոմիտեն կառավարություններին խորհուրդ է տվել ուսումնասիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին զեկույցը կանեփի ոչ բժշկական օգտագործման հետեւանքների մասին: