Մարսելի Փաստաբանների պալատի անդամ Աշխեն Հարությունյանը ստացել է մարդու իրավունքներով պաշտպանական ճառերի միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Մրցանակաբաշխությունը Կանում անցկացրել է Կանի 20-րդ դարի պատմության թանգարանը:
Հայկական իրավաբանական կրթությամբ Աշխենը Ֆրանսիա է եկել 2010 թվականին եւ սկսել է աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մրցանակին արժանացել է ամերիկացի աղջկա պաշտպանության համար, որին հերթով լքել են խնամակալած 5 ընտանիքները:
«Այս աղջիկը «մեկանգամյա» հազարավոր երեխաներից մեկն է, որոնց որդեգրում են ամերիկյան ընտանիքները, իսկ հետո լքում են կամ փոխանակում, քանի որ երեխայի եւ իրենց բնավորությունները միմյանց նման չեն»,- ընդգծել է Հարությունյանը:




























