Բելգիայում ստեղծել են առաջին գարեջուրը, որն ընդհանրապես ալկոհոլ չի պարունակում։ Բելգիացի մասնագետները մի քանի տարվա աշխատանքներից հետո արտոնագրել եւ ներմուծել են գարեջագործության նորարական մեթոդը, հաղորդոմ է Soir թերթը։

Խմիչքի համային հատկանիշները չեն զիջում օրիգինալ գարեջրի բնութագրերին։ Բելգիացի գարեջրագործները նշում են, թե մեծամասամբ որպես ոչ ալկահոլային գարեջուր ներկայացվող խմիչքը այդուհանդերձ պարունակում է 0,5 տոկոս եւ ավելի ալկոհոլ։