Մարդու ֆինանսական հեռանկարների մասին կարելի է դատել նրա մատների երկարության տարբերությամբ։ յս մասին հայտարարել են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մասնագետները, որոնք հոդված են հրապարակել Economics and Human Biology ամսագրում։

Նրանք հետազոտություն են անցկացրել՝ համեմատելով 25-60 տարեկան 2 հազար մարդկանց տվյալները։ Պարզվել է, որ կարճ ցուցամատ եւ երկար մատնեմատ ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են ֆինանսական հաջողության հասնում։ Կանաց մոտ հակառակն է՝ որքան քիչ է ցուցամատի եւ մատնեմատի երկարության տարբերությունը, այնքան մեծ է նրանց վաստակած գումարի չափը, հաղորդում է ՄԻՌ 24-ը։