Բարմենի միջազգային օրը (International Bartender's Day) մասնագիտական տոն է, որ փետրվարի 6-ին նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ըստ Calend-ի՝ օրը պատահական չի ընտրվել. փետրվարի 6-ին նշվում է Սուրբ Ամանդի օրը (St. Amand կամ Amandus), որը համարվում է գինեգործների, գարեջրագործների, վաճառականների, ինչպես նաեւ ռեստորանների եւ բարմենների հովանավորը:

Սուրբ Ամանդը հայտնի է եղել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ֆլանդրիայի գինեգործական շրջաններում գործունեությամբ: