Բանգոկի Սուվարնաբհումի միջազգային օդանավակայանում ուղեբեռի զննման ծառայության մոտ 300 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, հայտնում է Bangkok Post-ը:

Կիրակի երեկոյան սկսված գործադուլով աշխատակիցները պահանջում են աշխատավարձի, սոցիալական նպաստների, արտաժամյա աշխատանքի հաստիքների բարձրացում:

ASM ընկերության ղեկավարությունը բանակցոևթյուններ է սկսել, բայց առայժմ համաձայնություն ձեռք չի բերվել: Ղեկավարությունը հայտարարել է, որ պահանջները շատ մեծ եւ անիրականանալի են: Գործադուլավորներին փոխարինել են այլ միջազգային օդանավակայանների աշխատակիցներով:

Չվերթների ուշացումների եւ օդանավակայանի աշխատանքի ընդհատումների մասին չի հաղորդվում: