Հնագետներն առաջին անգամ Չինաստանի կենտրոնական Շենսիի նահանգում կոկորդիլոսի ոսկորներ են գտել։ Գտածոն ավելի քան 2.7 հազար տարվա պատմություն ունի, հայտնում է China Daily–ն։
Գտածոն հայտնաբերել են Սիան քաղաքի պեղումների տեղում։ Հնագետների տվյալներով՝ քարանձավում հայտնաբերված ոսկորները Արեւմտյան Չժոուի դարաշրջանին են պատկանում, որը գոյատեւել էր մ.թ.ա. 11-րդ դարից մինչեւ մ.թ. 771 թվականը։
Հնագետները նշում են, որ ավելի վաղ Արեւմտյան Հան եւ Արեւելյան Հան դինաստիաների շրջանի (մ.թ.ա. 206թ.- մ.թ.220թ.) կոկորդիլոսի ոսկորներ հայտնաբերել էին հարավային Չինաստանում, որտեղ կլիման ավելի տաք է։ Սակայն երկրի կենտրոնական հատվածում նման գտածո առաջին անգամ է հանդիպհում։ Ենթադրաբար այստեղ կարող էր մեծ լիճ լինել, որտեղ էլ ապրել է կոկորդիլոսը։




























