Իտալական Montegrappa ընկերությունը թողարկել է գրիչների հավաքածու ՝ «Գահերի խաղը» սերիալի թեմատիկայով, հայտնում է Lenta–ն։
Գրիչները պատրաստված են սերիալի ամենաազդեցիկ ընտանիքների ոճով։ Օրինակ Լանեստերներին նվիրված գրիչները ոսկեզօծ են ու զարդարված առյուծի պատկերով։ Իսկ Ստարքների ընտանիքի պատվին ստեղծված հավաքածուն արծաթագույն երանգներով է ու գայլի պատկերով։
Բարատեոն հավաքածուի գրիչները մուգ ածխագույն են՝ ոսկեգույն երիզներով, իսկ Տարգարիեն հավաքածուի գրիչների վրա գրված է «Կրակ ու արյուն»։
«Գահերի խաղը» ամերիկյան ֆենթեզի սերիալ է, որը ցուցադրվում է 2011-ից։ Սերիալն արդեն 10 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Այն նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի պատմություն» վեպի հիման վրա։
Montegrappa-ն գրիչներ է պատրաստել «Գահերի խաղը» սերիալի ֆանատների համար
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























