ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի՝ ռազմավարական հարձակվողական զենքի պայմանագրի մասին լրատվամիջոցներում հայտնված մանրամասները Սպիտակ տանը ստիպել են հետաքննություն սկսել։
The Washington Post–ը հայտնում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը մտահոգություն է հայտնել, որ Թրամփի եւ Պուտինի խոսակցության այն մասը, որը վերաբերում է ռազմավարական հարձակվողական սպառազինությունների մասին պայմանագրին հասանելի է դարձել լրատվամիջոցներին։
«Գաղափարը նրանում է, որ նախագահն ուզում է բանակցություններ վարել, իսկ քննարկվող տեղեկությունը չպետք է դուրս գնա։ Մենք զբաղվում ենք երկրի անունից կարեւորագույն գործերով»,– ասել է Սփայսերը։




























