Նյու Ջերսիում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ 114 տարեկան Ադել Դոլֆինը: Այժմ ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհի է համարվում 113 տարեկան Դելֆին Գիբսոնը Փենսիլվանիայից: Այս մասին հայտնում է AP-ն:

Ադելի ազգականները գործակալությանն ասել են, որ Ադելն ինքն էլ չգիտեր, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը: Նրա որդու խոսքով՝ Ադելը ծխել է, սակայն այն թողել է ամուսնու սրտի նոպայից հետո: «Նա ուտում էր այն ամենն, ինչ ցանկանում էր: Ալկոհոլ շատ չէր օգտագործում, բայց երբեմն չէր հրաժարվում մեկ բաժակ «Մարտինիից»,- ասել է նրա որդին:

Դրա հետ մեկտեղ Ադելն աչքի չի ընկել ֆիզիկական ակտիվությամբ եւ վարել է միանգամայն պասիվ կենսակերպ: