ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից դժգոհ հարյուրավոր ամերիկացիներ Չիկագոյում հավաքվել են նրան պատկանող հյուրանոցի շենքի դիմաց եւ հանել տաբատները, հայտնում է Ruptly-ն:

Ցուցարարներն այսկերպ Թրամփից պահանջել են հրապարակել հարկային հայտարարագիրը: Նրանք ցանկանում են, որ նրա ֆինանսների մասին տեղեկությունները դառնան հանրության սեփականությունը:

Նախընտրական արշավի ժամանակ միլիարդատերը հայտարարել է, որ հայտարարագիրը աուդիտորների մոտ է, եւ հրաժարվել է հրապարակել իր կողմից վճարվող հարկերի չափը: Այդպիսով՝ նա խախտել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների համար հաստատված վաղեմի ավանդույթը: Թրամփի հակառակորդների կարծիքով՝  նա կարող էր օգտվել ունեւոր բիզնեսմենների համար բազմաթիվ արտոնություններից եւ դաշնային հարկեր գրեթե չվճարել: