Չինաստանի Ցզյանսու գավառում սիբիրյան հասկի ցեղատեսակի շունը կարողացել է փախչել անասնաբուժական կլինիկայի վանդակից եւ ազատել մյուս շներին, հաղորդում է Daily Mirror-ը։
Ելնելով տեսախցիկի տեսագրությունից՝ հասկիին հաջողվել է տեղաշարժել վանդակը փակող սողնակը։ Դրանից հետո շունը փորձել է դուրս գալ սենյակից, սակայն ապարդյունը՝ դուռը փակված է եղել գաղտնագրային կողպեքով։ Նա մի փոքր կրծոտել է դուռը, ապա ուշադրություն դարձրել կատուների վանդակին։ Դրանք մի կողմ հրելով՝ Հասկին անցել է ձեւավորված միջացքով եւ ազատ արձակել եւս մի քանի շան։
Անասնաբուժական հիվանդանոցի սեփականատեր Ցաո Շենը պնդում է, որ փախուստը իր համար անսպասելի է եղել։ «Մենք այս ոլորտում աշխատում ենք 6-7 տարի, եւ շներին երբեք չի հաջողվել այդ կերպ բացել վանդակը»,-ասել է նա։
Կենդանիները չեն կարողացել լքել հաստատությունը։ Իսկ հասկիին նստեցրել են առավել ամուր վանդակում՝ նախատեսված տիբեթյան մաստիֆի համար։




























