Իրաքի կառավարական ուժերը Մոսուլից ոչ հեռու երկաթուղային թունելում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ուսումնամարզական ճամբար են հայտնաբերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Times պարբերականը:
Անվտանգության ուժերը զինյալների կողմից լքված թունել են մտել քաղաքի օդանավակայանի վրա հարձակում նախապատրաստելու ժամանակ:



























