ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը իմաստուն է վարվել՝ հրաժարվելով ամերիկյան Գուամ կղզուն անհապաղ հարված հասցնելու ծրագրերից, փոխանցում է Gazeta-ն: 

«Կիմ Չեն Ընը շատ իմաստուն եւ խելամիտ որոշում է ընդունել: Դրա ալյընտրանքը անընդունելի եւ աղետալի կլիներ»,- գրել է նա իր «Թվիթերում»:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը զինվորականներին հրամայել էր պատրաստ լինել ցանկացած դեպքում ԱՄՆ տարածքներին հարված հասցնելուն այն դեպքում, եթե ինքը նման որոշում ընդունի: