Երկու մարդ է զոհվել եւ երկու մարդ տուժել ամերիկյան Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանում խանութի մոտ հնչած կրակոցների հետեւանքով՝ տեղեկացնումէ ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Miami Herald-ին։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Վիրավորներին հոսպիտալացրել են։ Կրակոցների պատճառների եւ կրակողի անձի մասին ոչինչ չի ասվում։

WSVN հեռուստաալիքը տեղեկացրել է, որ զոհվածները կին եւ տղամարդ են, վիրավորների վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։