Պակիստանի իրավապահ մարմինները կալանավորել են Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոսության վրա հարձակման երկու կասկածյալի՝ տեղեկացնում է Geo TV-ն։
Ենթադրվում է, որ նրանցից մեկը հարձակումից առաջ կապի մեջ է մտել ահաբեկիչների հետ։ Կասկածյալներին հարցաքննում են։
ՉԺՀ-ի հյուպատոսության վրա հարձակումը տեղի էր ունեցել նախօրեին։ Երեք մարդ հյուպատոսության շենքի մոտ կրակահերթ էին բացել եւ ձեռքի նռնակ պայթեցրել։ Սկսվել էր փոխհրաձգություն։ Ահաբեկիչները ոչնչացվել էին, երկու ոստիկան սպանվել էր։
Դիվանագիտական առաքելությունից ոչ ոք չի տուժել։
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը։





























