Ֆրանսիայի Անժե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է նռնակով զինված տղամարդու, որը պահանջել է կազմակերպել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների հանդիպումը նախագահ Էմանուել Մակրոնի հետ, փոխանցում է Reuters–ը։
Տղամարդը ձերբակալվել է ուրբաթ երեկոյան մի քանի ժամ բանակցություններից հետո։
Ձերբակալվածը սպառնացել է պայթյուն իրականացնել եւ ասել է, որ իր մոտ նաեւ այլ պայթուցիկ սարքեր կան։
BBC News–ը գրում է, որ ձերբակալվածը 45–ամյա տղամարդ է։
Նշենք, որ Ֆրանսիայում արդեն 2-րդ շաբաթն է շարունակվում են բազմահազարանոց ցույցերը բենզինի թանկացման դեմ։





























