Չինաստանի հյուսիսային Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը:
Ըստ տեղական իշխանությունների ներկայացուցիչի, պայթյունի արդյունքում վնասվել է ավելի քան 40 շենք:
Ենթադրաբար, պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին սկսված բռնկման հետեւանքով:





























