«Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը և Սանիթեք ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը դատական հայց են ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: 

Մասնավորապես Սանիթեք ՍՊԸ–ն պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 40 մլն դրամ, իսկ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն՝ 24 մլն դրամ։

NEWS.am–ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Վանիկ Մարգարյանը չհստակեցրեց, թե ինչ  հիմքով են դատական հայց ներկայացրել քաղաքապետարանի դեմ։
 «Սանիթեք ինթերնեյշնլ»–ի  դիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1–ին և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին, իսկ Սանիթեք ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Լիլիթ Սարգսյանին։