Լոս Անջելեսում առանձնատուն է վաճառվել ռեկորդային՝ 119,75 մլն դոլարով: Վիթխարի առանձնատունը կառուցվել է 1991 թվականին հանգուցյալ պրոդյուսեր Ահարոն Սփելինգի եւ նրա այրիի համար:

Los Angeles Times-ը հայտնում է, որ սա Լոս Անջելեսում վաճառված անշարժ գույքի ամենաբարձր գինն է:

Հոլմբի բլուրների 1,9 հեկտարի վրա տեղակայված 5 258 քառակուսի մետր մակերեսով ամրոցը Լոս Անջելեսում ամենամեծ տունն է:

Սփելինգը եղել է այնպիսի սերիալների պրոդյուսերը, ինչպիսին են «Չառլիի հրեշտակները», «Դինաստիա», «Բեվերլի Հիլզ 90210» եւ «Մելռոուզ Փլեյս»: 2006 թվականին նրա մահից հետո Սփելինգի այրի Քենդին առանձնատունը վաճառել է 85 մլն դոլարով Պետրա Էքլսթոունին՝ «Ֆորմուլա-1»-ի միլիարդատեր Բեռնի Էքլսթոունի դստերը:

Տունն ունի 123 սենյակ, այդ թվում՝ 14 ննջասենյակ եւ 27 լոգասենյակ: