ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Կիեւին նախազգուշացրել է «չինական անարդար առեւտրային գործունեության սպառնալիքի» մասին։ Նա տեղեկացրել է, որ քննարկել է այդ հարցերը պաշտոնական անձանց հետ, ներառյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Reuters-ը։

Պատասխանելով Չինաստանի կողմից ուկրաինական արտադրողի Motor Sich ավիացիոն շարժիչների հնարավոր ձեռքբերման մասին հարցին՝ Բոլթոնն ասել է, որ չի ցանկանում քննարկել կոնկրետ գործարքներ կամ ընկերություններ, եւ որ նման գործարքները Ուկրաինայի ինքնիշխան գործն են։ Բայց նա հասկանալ է տվել, որ Վաշինգտոնը դա չի ողջունում։ «Մենք ներկայացրել ենք մեր մտահոգությունը չինական անարդար առեւտրային գործունեության, ազգային անվտանգության սպառնալիքների առիթով, որոնք մենք տեսել ենք Միացյալ Նահանգներում»,- ասել է նա Կիեւում կայացած մամուլի ասուլիսում։