Վեսել քաղաքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի գերմանական դաշնային հող) ոչ մեծ ինքնաթիռը բախվել է բնակելի շենքին, որի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել, վիրավորվել է մեկ երեխա: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Նրա խոսքերով՝ բախումից հետո շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Չի նշվում՝ արդյոք մահացածները տան բնակիչներ են եղել, թե ինքնաթիռում են գտնվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























