Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ պայքարում է իր քաշի դեմ՝ հորդորելով մարդկանց միջոցներ ձեռնարկել իրենց առողջության բարելավման համար։

Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մեկնարկի կապակցությամբ թողարկված տեսանյութում վարչապետն ասել է, որ կորոնավիրուսից բուժվելուց հետո նա զգալիորեն նիհարել է: Ըստ նրա՝  երբ ինքը կորոնավիրուսով տեղափոխվեց հիվանդանոց, «ավելորդ քաշ» ուներ։
Public Health England (PHE) զեկույցում նշվում է, որ ավելորդ քաշը կամ ճարպակալումը լինելը կարող են զգալիորեն մեծացնել կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացման եւ մահվան ռիսկը:

«Ես միշտ ցանկացել եմ նիհարել՝ մի ամբողջ հավերժություն, եւ, ինչպես շատ ուրիշներ, պայքարում եմ իմ քաշի դեմ. եղել են վերելքներ եւ անկումներ: Բայց կորոնավիրուսից առողջանալուց հետո ես կայուն կերպով բարելավել եմ իմ ֆիզիկական վիճակը: Ես կորցրել եմ ավելի քան 6 կգ»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ օրը սկսում է վազքից: «Եվ եւս մի բան. եթե կարողանաք մի քիչ նիհարել եւ պաշտպանել ձեր առողջությունը, դուք կպաշտպանեք նաեւ մեր առողջապահական համակարգը»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։