The Times բրիտանական պարբերականը գրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կյանքում ամենագրավիչ կանանց մասին եւ նշել, որ վերջերս հանրապետության ղեկավարին նկատել են նախկին սիրուհու՝ 43-ամյա փոփ-աստղ Խեն Սոն Վոլի ընկերակցությամբ:
Նշվում է, որ Խեն Սոն Վոլին հաճախ են տեսնում Կիմ Չեն Ընի հետ պաշտոնական ուղեւորությունների ժամանակ: Բացի այդ, նա մասնակցել է նրա հետ ռազմական շքերթին, որն անցկացվել է այս ամիս: Այժմ Հյուսիսային Կորեայի առաջնորդի գլամուրային նախկին սիրուհին կատարում է նրա կրտսեր քրոջ՝ 32-ամյա Կիմ Յո Չժոնի որոշ պարտավորությունները:
Մասնավորապես, շքերթի ժամանակ նա ուղեկցել է բարձրաստիճան պաշտոնյաներին դեպի նրանց տեղերն ու հավաքել ծաղիկները, որոնք նախատեսված էին ԿԺԴՀ-ի առաջնորդի համար:
Ընդ որում՝ տեսադաշտից անհետացել է նաեւ ԿԺԴՀ առաջնորդի տիկինը՝ 31-ամյա Լի Սոլ Չժուն, նշում է պարբերականը:





























