Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 2 859-ով։ Մահացել է 18 պացիենտ։
Ըստ StopCov պաշտոնական կայքի տվյալների՝ համավարակի սկզբից երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 54 852 դեպք։
Միաժամանակ վերջին մեկ օրում կովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 2 754 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 39 773 պացիենտ։ Մահացել է 441 մարդ։
Այս պահին կարանտինում է 3 015 մարդ, ստացիոնարներում՝ 4 670, կովիդ-հյուրանոցներում՝ 2 599։
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից։
Երեկ վարակվածների օրական ցուցանիշը կազմել է 2 775։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։




























