Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրություն է արել, որում անդրադառնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի մեկնաբանությանը, թե ինքը որևէ խնդիր չի տեսնում հոլովակում, որը ցուցադրվել է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանով և որ մարդու իրավունքների պաշտպանը չափազանցրել է, երբ մտահոգություն է հայտնել այդ առիթով։
«Գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի էր այդ հանցավոր տեսանյութը ոչ միայն նկարել, այլև հեռարձակել Հանրապետության հրապարակում։
Գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի է լինել այսքան ցինիկ ու մեծամիտ. Մանե Գևորգյանը, փաստորեն, որևէ աննորմալ բան չի տեսնում հայտնի տեսանյութի հրապարակման մեջ, քանի որ հայհոյանքը ձայնով քողարկվել է։ Իսկ որ իշխանության քննադատներին գնդակահարելու մասին է ի լուր աշխարհի հայտարարվում՝ դա ոչինչ...
Հայկական Էլչիբեյը պետք է հեռանա, որ շանս ունենանք, նախ, իրականությունը տեղավորել մեր գլուխների մեջ, հետո էլ՝ ինչ-որ կերպ հաղթահարել այս դավաճանների խմբակի բերած ազգային արհավիրքը»,– գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով իր մտահոգությունն էր հայտնել առ այն, թե ինչպես կարելի է Հանրապետության հրապարակում ցուցադրել տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու խրախուսվում է բռնությունը։ Նա նաև տեղեկացրել էր, որ պատասխանատու պաշտոնյայի հարցով կզբաղվի անպայման։
Գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի էր այդ հանցավոր տեսանյութը ոչ միայն նկարել, այլև հեռարձակել Հանրապետության...
Опубликовано Ruben Melikyan Пятница, 13 ноября 2020 г.





























