Մայիսի 27-ին Օսլոյում կայացած «Եվրատեսիլ-2010»-ի կիսաեզրափակչում Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրայի ելույթից առաջ այդ երկրի քարտեզը ներկայացվել է առանց Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների:

Սա, բնականաբար, հարուցել է ադրբեջանցիների զայրույթը եւ նրանք դրա մեջ դիտավորություն են տեսել, հատկապես, որ սա միջազգային ասպարեզում առաջին դեպքը չէ:

Բացի այդ, ադրբեջանցիները նկատել են, որ եթե մյուս երկրների քարտեզները էկրանին երեւացել են մի քանի վայրկյան, ապա Ադրբեջանի քարտեզը «հայտնվել ու անհետացել է ակնթարթորեն»։

Հիմա ադրբեջանական կողմը փորձում է աշխատանքներ իրականացնել, որպեսզի Եվրատեսիլ 2010-ի եզրափակչում նույն բանը տեղի չունենա: