Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը մոտ 100 բեռնատար ավտոմեքենաներ թուրք-վրացական սահմանի Սարբի անցակետով մտել են Վրաստան, ապա անցել են Ադրբեջան` ադրբեջանա-վրացական սահմանային «Գըրմըզքյորփու» (Կարմիր կամուրջ) անցակետով, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունները:

Աղբյուրը հայտնում է, որ բեռնատար ավտոմեքենաներում Թուրքիայի տարբեր շրջաններից փախած քրդական ընտանիքներ են: Նրանք վրացական մաքսատան աշխատակիցներին բացատել են, որ Ադրբեջանում դաշտային աշխատանքներով են զբաղվելու: Սակայն աղբյուրը կարծում է, որ նման պատճառաբանությունն ընդամենը պատրվակ է քրդերի համար, եւ նրանք Ադրբեջան են տեղափոխվում մշտական բնակության նպատակով: