Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն, ինչպես նաեւ ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի շուրջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի սեպտեմբերի 6-7-ը։

Ֆրանսիացի դիվանագետը նշանակվել էր օգոստոսի 26-ին եւ նոր պաշտոնին անցել սեպտեմբերի 1-ից՝ փոխարինելով Պյեր Մորելին եւ Փիթեր Սեմնեբիին։ Լեֆորտի մանդատը հաշվարկված է մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը։