Ամերիկյան Dictionary.com առցանց բառարանը, որպես 2022 թվականի բառ, ընտրել է woman-ը, հաղորդվում է բառարանի կայքում։ Նրա վարկածով՝ այս բառը նշանակում է «իգական սեռի չափահաս անձ»։
Այն տարվա բառ է ընտրվել, քանի որ, ինչպես նշում է բառարանը, «Dictionary.com-ում woman բառի որոնումները կտրուկ աճել են՝ կապված հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրադարձությունների հետ, ներառյալ այն դրվագը, երբ woman բառի իմաստի մասին հարցը հնչել է ազգային մակարդակով։ Woman-ի ընտրությունը, որպես 2022-ի տարվա բառ, արտացոլում է, թե ինչպես է գենդեր, ինքնություն եւ լեզու հասկացությունների հատման կետը գերակայում մշակութաբանական բանավեճում, եւ սահմանում է մեր աշխատանքը՝ որպես բառարան»:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին woman բառի որոնման հարցումների թիվը, 2021 թվականի ցուցանիշների համեմատ, երկու անգամ աճել է։





























