Արաբական Միացյալ Էմիրություններում ավտոլվացման կետի մենեջերն իր ծննդյան օրվա կապակցությամբ վիճակախաղի տոմս է գնել եւ շահել 7 մլն ֆունտ սթեռլինգ, տեղեկացրել է Mirror-ը։

Կատար Հուսեյնը, որը մենեջեր է ավտոլվացման կայանում, հաճախորդների խորհրդով վիճակախաղի տոմս է գնել իր ծննդյան օրը։ Նա շահել է  549,7 մլն ռուբլի (7 մլն ֆունտ սթեռլինգ) եւ դարձել ամենախոշոր ջեքփոթերից մեկի տերը ԱՄԷ-ում։

Նրան շահման մասին տեղեկացրել են Հնդկաստան կատարած ճամփորդության ժամանակ։ Պարզվել է, որ նա տոմս գնելու համար փողի կարիք է ունեցել եւ մի քիչ պարտք է վերցրել ընկերոջից։ Հիմա նա նախատեսում է ընկերոջը տալ շահումի մի մասը։ Բացի այդ, նա ցանկանում է ազատվել աշխատանքից եւ բիզնես սկսել, ինչպես նաեւ տուն կառուցել իր ընտանիքի համար։

Կատար Հուսեյնը չի ցանկանում նորից վիճակախաղի տոմս գնել, քանի որ կարծում է, որ շահած գումարն իրեն ամեն ինչի համար կբավականացնի։