Տեխասի նահանգի դպրոցական օկրուգի իշխանությունները թույլ են տվել կրթական հաստատությունների աշխատակիցներին աշխատանքի ժամանակ հրազեն ունենալ՝ դրա կիրառման հաճախակիացած դեպքերի համատեքստում, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։
«Guardian ծրագիրը նպատակ ունի օգնել դպրոցականներին եւ ուսուցիչներին պաշտպանվել հրաձիգներից՝ մինչեւ իրավապահ մարմինների [աշխատակցների] գալը»,- ասել է Քելեր քաղաքի (Տեխասի նահանգ) դպրոցական խորհրդի ղեկավար Չառլզ Ռանդքլեւը։ Մի շարք ուսուցիչներ կամավոր կարող են զենքի հետ վարվելու հատուկ ծրագիր անցնել։
Ինչպես ճշտել է հեռուստաալիքը, ծնողների կարծիքը նոր նախաձեռնության մասին միանման չի եղել։ Նրանց մի մասի կարծիքով՝ այդ որոշումը միայն կմեծացնի սպառնալիքն իրենց երեխաների կյանքի եւ առողջության համար։
Guardian ծրագիրը, Ռանդքլեւի խոսքով, Յուվալդի (Տեխասի նահանգ) տարրական դպրոցում մայիսի 24-ին տեղի ունեցած հրաձգության պատասխանն է։ Կրակը բացել էր տեղի բնակիչ, 18-ամյա Սալվադոր Ռամոսը, որը մենակ էր գործում։ Չարագործին վնասազերծել են պատահարի վայր եկած ոստիկանները։ Հրաձգության հետեւանքով զոհվել էր 21 մարդ, այդ թվում 19 երեխա։





























