Երեք շիմպանզեներ փախել են շվեդական կենդանաբանական այգու իրենց վանդակից եւ ազատ թափառել են՝ մինչ նրանց կբռնեին ու կքնեցնեին

«Ֆուրուվիկ» կենդանաբանական այգու կառավարման խմբի մամուլի քարտուղար Աննիկա Տրոսելիուսը Expressen օրաթերթին ասել է, որ կենդանիներին ստիպված են եղել էվթանազիայի ենթարկել, քանի որ բոլորի համար տրանկվիլիզատորները բավական չեն եղել: Նա ասել է, որ շիմպանզեները ուժեղ ու վտանգավոր կենդանիներ են, եւ գազանանոցի հիմնական նպատակը եղել է այն, որ «ոչ մի մարդ չտուժի»:

Պարզ չէ, թե ինչպես է կաթնասուններին հաջողվել փախչել։

«Ֆուրուվիկ» կենդանաբանական այգում, որը գտնվում է Եվլեի մոտ, Ստոկհոլմից 165 կմ հյուսիս, 7 շիմպանզե էր ապրում։ Այն զվարճանքների այգու մաս է կազմում։