Ավստրալիայում թունավոր սպանախը հալյուցինացիաների պատճառ է դարձել. ինը մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել Costco's Riviera Farms մանկական սպանախ ուտելուց հետո:
Առողջապահության մարմինները նշել են, որ ախտանիշներից են սրտի բաբախյունը եւ մշուշոտ տեսողությունը:
Riviera Farms-ի կարծիքով սպանախը վարակված է եղել:
Նոր Հարավային Ուելսի իշխանությունները նախազգուշացրել են, որ սպանախի այն փաթեթները, որոնց ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 16-ին, անվտանգ չեն եւ պետք է դեն նետել: Ընկերությունը հորդորել է նաեւ ախտանիների դեպքում բժշկի դիմել:



























