Հնագետները հայտարարել են Նազկա սարահարթում 168 նոր պատկերների, այսպես կոչված, գեոգլիֆների հայտնաբերման մասին, բացի արդեն հայտնի 200-ից, հաղորդում է Planet Today-ը։

Ճապոնիայի Նագատա համալսարանի գիտնականները նոր պատկերներ են հայտնաբերել դրոնների եւ աերոլուսանկարչության այլ մեթոդների օգնությամբ։ Հայտնաբերվել են մարդկանց, օձերի, կատուների, թռչունների, ծիծեռնակի  եւ ուղտերի պատկերներ: Գիտնականների խոսքով՝ սարահարթում կան նաեւ այլ պատկերներ։ Դրանք հայտնաբերելու նպատակով հնագետները մտադիր են սքանավորել սարահարթի մակերեսը՝ օգտագործելով արհեստական բանականություն։

Ենթադրվում է, որ գեոգլիֆները ստեղծվել են մ. թ. ա. 100-ից մինչեւ մ. թ. 300 թվականը: 1994-ին Նազկա սարահարթի պատկերներին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ: