Խաղաղ օվկիանոսի արեւելյան արեւադարձային հատվածում հայտնաբերվել է դելֆինների նոր ենթատեսակ, հայտնել են Մայամիի համալսարանից։
Դելֆինների ամենատարածված տեսակը շշակադելֆիններ են, որոնք, բացի բուն քթադելֆինից, ներառում են հնդկական եւ ավստրալական տեսակներ:
«Թեեւ տարածված կարծիք կա, որ դելֆինների բոլոր տեսակներն արդեն հայտնի են, սակայն վերջին մի քանի տարիենրի ընթացքում առկա հետազոտության տեխնոլոգիայի եւ մեթոդաբանության բարելավումները օգնում են ավելի շատ կենսաբազմազանություն հայտնաբերել», - նշել է ծովային կենսաբան Անա Կոստան:
Կենսաբանն ու այլոք Օվկիանոսների եւ մթնոլորտի ազգային վարչությունից պարզել են, որ նոր ենթատեսակը, որին նրանք անվանել են արեւելյան արեւադարձային Խաղաղ օվկիանոսի շշակադելֆին (Tursiops truncatus nuuanu), ավելի փոքր է, քան մյուս տեսակները: Գիտնականների կարծիքով՝ այս դելֆինները նախընտրում են հարավային Կալիֆոռնիայի եւ Գալապագոս կղզիների միջեւ ընկած խորը ափամերձ ջրերը: Հավանաբար, մարմնի տարբերությունները պայմանավորված են ջրի տարբեր ջերմաստիճանով, նրա աղիությամբ եւ թթվածնի համամասնությամբ։
Այս եզրակացությանը հանգելու համար կենսաբանները չափել են Խաղաղ օվկիանոսում հայտնաբերված, ինչպես նաեւ ամերիկյան թանգարաններում պահվող դելֆինների մարմնի ընդհանուր երկարությունը եւ գանգի մորֆոլոգիան:



























