Բրիտանացի զույգը դիմել է Գինեսի վկայական ստանալու համար այն բանից հետո, երբ տանդեմ-հեծանվով պտույտ է կատարել երկրագնդի շուրջը` անցնելով մոտ 18 000 մղոն, 21 երկրներով:
Լորա Մեսսի-Փյուն եւ Սթիվի Մեսսին դեկտեմբերի 1-ին ժամանել են Բեռլին՝ այն քաղաքը, որտեղից նրանք 180 օր առաջ սկսել են ռեկորդ սահմանելու իրենց փորձը:
Զույգը, որը հեծանիվ է քշել իր առաջին ժամադրության ժամանակ, պատմել է, որ տանդեմ հեծանվով աշխարհի ամենաարագ շուրջերկրյա ճանապարհորդության համար իրենց ոգեշնչել է պատմությունը բրիտանացիներ Քեթ Դիքսոնի եւ Ռազե Մարսդենեի մասին, որոնք կանանց թիմային ռեկորդ են սահմանել 263 օր, 8 ժամ եւ 7 րոպեում:
Շուտով զույգը իմացել է, որ տղամարդկանց թիմի ռեկորդը 281 օր, 22 ժամ 20 րոպե է կազմում: Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում կա ռեկորդի խառը տարբերակի կատեգորիա, սակայն ներկայումս դրա կրողը չկա:



























