75-ամյա բրազիլացի Դանիել Սբրուցին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկությունների մեկ անձի ամենաշատ այցելությունների շնորհիվ, հայտնում է UPI-ին:
Սան Պաուլո նահանգի Թաուբատ քաղաքից Դանիել Սբրուցին իր առաջին Աշխարհի գավաթին ներկա է եղել 1978 թվականին՝ Արգենտինայում, իսկ այս տարի Կատարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցած մրցաշարերի ընդհանուր թիվը հասել է 11-ի։
Սբրուցին ասել է, որ աշխարհի առաջնություններին ներկա լինելը հնարավորություն է «համատեղելու իր կյանքի մեծ կրքերը»՝ ֆուտբոլը եւ աշխարհի տարբեր մշակույթներին ծանոթանալը:
Սուպերերկրպագուն նշել է, որ մրցաշարերի մեծ մասում «իր հետ տանում է իր մշակույթը»՝ ներկայացնելով կառնավալային ծրագիրը, որը ստացել է Bloco Vai Quem Quer կամ «Ով ուզում է, կարող է գալ» անունը։
Bloco Vai Quem Quer-ի առանձնահատկությունն այն է, որ կառնավալի ժամանակ տղամարդիկ կանանց հագուստ են կրում եւ երթով անցնում փողոցներով։ Ես ձգտում եմ իմ քաղաքի մշակույթը փոխանցել աշխարհին»,- ասել է ֆուտբոլասերը։
Նրա խոսքով՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունը միակ մրցաշարն էր, որին ինքը մասնակցել է առանց կանացի ոճով կոստյումի՝ մրցաշարի դրես-կոդի պատճառով։
Սբրուցին հավելել է, որ արդեն ծրագրում է գերազանցել իր ռեկորդը՝ այցելելով 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը համատեղ կհյուրընկալեն Կանադան, Մեքսիկան եւ ԱՄՆ-ը։



























