Կիպրոսի հույները կիրակի օրը մասնակցել են նոր արքեպիսկոպոսի ընտրության քվեարկությանը, ով ղեկավարելու է հնագույն եկեղեցին, որն ունի ժամանակակից շահեր՝ սկսած գույքի կառավարումից մինչեւ գարեջրի գործարաններ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Նոր արքեպիսկոպոսը կփոխարինի Խրիզոստոմոս II-ին, ով մահացել է նոյեմբերի 7-ին։ Խրիզոստոմոսը ճանաչել է ուկրաինական եկեղեցու անկախությունը ռուսականից, սակայն բախման մեջ մտել ռուսամետ համարվող հոգեւորականների հետ։
Կիպրոսի եկեղեցին հիմնադրել է Քրիստոսի առաջին հետեւորդներից Բառնաբասը։ Այսօր նա ունի բիզնես հետաքրքրություններ՝ անշարժ գույքից մինչեւ մրցանակակիր կիպրական KEO գարեջուր:
Հարցումների համաձայն ընտրողները առավեգույնս կքվեարկեն Լիմասոլի Աթանասիոսին, ով աջակցել է այնպիսի ծրագրերի, ինչպիսին է վերականգնողական կենտրոնի կառուցումը, կամ Տամասոսի Իսայա Կիկիոտիսին, որը ղեկավարում է եկեղեցական օգնության առաքելությունները աղետի շրջաններում:



























