Թիավարությունն ու ջրային սպարտաձեւերը այնպիսի ոլորտներ են, որ երբեք չես կարող իմանալ, թե երբ օգնության կարիք կունենաս: Անհուսալի դեպքերում հույսը կարելի է դնել սեփական անձի ակմ T-1-ի վրա, որը մշակել է Քրենֆիլդի բրիտանական համալսարանի գիտությունների մագիստրոս Սթիվեն Ցիտասը, գրում է Techcult-ը:
Ցիտասի գյուտը տեղավորվել է խելացի ժամացույցների հատուկ գոտու մեջ։ Այն պարունակում է երկու անվտանգության բարձիկ։ Երբ մարդը հանկարծ հայտնվում է ջրի մեջ եւ սկսում է հասկանալ, որ իր կյանքին վտանգ է սպառնում, բարձերը փչելու համար պետք է միայն մեկ կոճակ սեղմի։ Դիզայնը ենթադրում է պինդ գազ առաջացնող նյութի էլեկտրական բռնկում:
Այրման ժամանակ գազն արագորեն արտազատվում է՝ ակնթարթորեն լցնելով բարձերը։ Այս սկզբունքը նման է նրան, ինչ վաղուց հաջողությամբ օգտագործվում է ավտոմոբիլային անվտանգության համակարգերում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ գազով լիցքավորումն ավելի դանդաղ է ընթանում։ Բարձերն պահելով թեւերի տակ՝ վստահորեն կարելի է ջրի վերեւում մնալ: Հնարավոր է նաեւ լողալ՝ դրանք մեկ ձեռքով բռնելով։
Մշակողը դեռեւս նման գոտիների արտադրություն սկսել չի նախատեսում, սակայն շահագրգռված է լիցենզավորել այն ապրանքանիշերին, որոնք շարժական եւ կրելի էլեկտրոնիկա են արտադրում:



























