Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իրանական պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր դատախազի եւ հիմնական ռազմական պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը դարձել է Իրանում «բողոքի ցույցերի ճնշումները»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Մոնթազերիի նկատմամբ՝ մեղադրելով նրան սեպտեմբերին «դատարաններին խիստ պատիժներ սահմանելու բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներից շատերի նկատմամբ»:
Ցուցակում է հայտնվել նաեւ իրանական Imen Sanat Zaman Fara ընկերությունը, որը, ըստ ֆինանսների նախարարության, սարքավորումներ է արտադրում Իրանի իրավապահ ուժերի համար։
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաեւ Բասիջի երկու բարձրաստիճան պաշտոնյաների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու պաշտոնյաների նկատմամբ:





























