Միացյալ Թագավորության դատական համակարգն իսկապես նպատակակետ է գերհարուստների կանանց համար, ովքեր ցանկանում են ամուսնալուծվել, հիմնականում իրավական ավանդույթի պատճառով, որն ավելի բարենպաստ է, քան շատ երկրներ ֆինանսապես թույլ կողմի համար:
Մի քանի կանայք հասել են բազմամիլիոն դոլարի՝ երբեմն իրենց ամուսնու ունեցվածքի մինչեւ 50%-ի վճարումների՝ օգտագործելով մի համակարգ, որը դատավորներին գործողությունների հսկայական ազատություն է տալիս:
Սա 2000 թվականին դատարանի նշանակալի վճռի արդյունքն է, երբ ակտիվների «հավասար բաժանման» հայեցակարգը դարձելէ նորմ: Հաճախ մեջբերվող «Ուայթն ընդդեմ Ուայթի» գործը վերաբերում է Մարտին Ուայթին եւ Պամելա Ուայթին՝ Սոմերսեթից ֆերմերներին, ովքեր ամուսնալուծության հայց են ներկայացրել 1994 թվականին:
Տարիներ շարունակ վիճերից հետո դատարանը պարզել է, որ տիկին Ուայթը զույգի ունեցվածքի 40%-ի՝ 4,6 միլիոն ֆունտ սթեռլինգի (5,6 միլիոն ԱՄՆ դոլար) իրավունք ունի, թեեւ դրա մեծ մասը գրանցված էր պարոն Ուայթի անունով: Թեեւ զույգը գերհարուստ չէր, նրանց ստեղծած նախադեպը հսկայական հետեւանքներ է ունեցել:
Ինչպես 2015 թվականին The Guardian-ին ասել է Hughes Fowler Carruthers-ի ամուսնալուծությունների իրավաբան Մարկ Հարփերը. «Եթե փող ունես, ապա մարդկանց մեծամասնությունը կշրջի երկինքն ու երկիրը՝ Անգլիայում ամուսնալուծությունից խուսափելու համար, քանի որ օրենքը, որպես կանոն, շատ ավելի մեծահոգի է կանանց հանդեպ»։
2014 թվականին բրիտանացի ներդրող սըր Քրիստոֆեր Հոնին պարտավորեցրել են 337 միլիոն ֆունտ սթեռլինգ՝ իր 700 միլիոն ֆունտ կարողության գրեթե կեսը վճարել իր ամերիկացի կնոջը՝ Ջեյմի Կուպեր-Հոնին: Թեեւ Հոնը ինքն է գումար վաստակել, դատարանը որոշել է, որ նա բիզնեսը «գործընկերային» պայմաններում է վարել կնոջ հետ, հայտնում է The Daily Telegraph-ը:
2017 թվականին ռուս օլիգարխ Ֆարխադ Ախմեդովին հրամայվել է 453 միլիոն ֆունտ սթեռլինգ՝ իր կարողության մոտ 40%-ը, փոխանցել կնոջը՝ Տատյանային։
Մեծ Բրիտանիայի դատական համակարգը նաեւ բարենպաստ է ավելի թույլ կողմի համար, քանի որ մինչ ամուսնությունը երկարատեւ ակտիվները, ինչպիսիք են ժառանգությունը կամ մինչեւ ամուսնությունը ձեռք բերված գույքը, դիտարկվում են նույն կերպ, ինչ ամուսնությունից հետո ձեռք բերված ակտիվները: ԱՄՆ շատ նահանգներում դա այդպես չէ:



























