Ինդիանայի ոստիկանությունը փրկել է Սուրբ ծնունդը՝ փոխարինելով ընտանիքի նվերներն այն բանից հետո, երբ անսիրտ «Գրինչը գողացել էր դրանք՝ տոնի նախօրեին թալանելով տունը։

«Ահա թե ինչ է նշանակում ծառայել մեր համայնքին»,- նշվել է Facebook-ի հուզիչ գրառման մեջ, որը ներկայացրել է Սաութ Բենդի ոստիկանական վարչությունը։

Սպաներն արձագանքել են գողերի տուն թափանցելու մասին զանգին, ինչից հետո իմացել են, որ երեխաների նվերները գողացել են Սուրբծննդյան տոնի նախօրեին։

«Նրանք իմացել են, որ տունը թալանվել է, եւ գողը տարել է բոլոր նվերները եւ անգամ ուտելիք սառնարանից»,- WNDU.com-ին ասել է Սաութ Բենդի ոստիկանական վարչության պարեկ Բրայան Միդորը։

Բարեբախտաբար, ոստիկանները կարողացել են կապ հաստատել South Bend FOP Lodge #36-ում Սանտա Կլաուսի ծրագրի կազմակերպիչների հետ, որոնք տեղեկացրել են, որ էլի նվերներ ունեն, որոնք կարող են փոխանցել։ Ոստիկանները վերադարձել են տուն՝ Սուրբծննդյան նվերների մի քանի տուփերով եւ ուտելիքով այդ ընտանիքի համար։