2022 թվականը դիտարկումների պատմության ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենատաք տարին կդառնա։ Նախնական տվյալները ցույց են տալիս, որ միջին տարեկան ջերմաստիճանը գտնվում է նախորդ 9,88°C ռեկորդը գերազանցելու ճանապարհին, որը սահմանվել էր 2014 թվականին: Հստակ թիվը կհաստատվի նոր տարում, հայտնում է PA Media-ն։

Օդերեւութաբան, դոկտոր Մարկ Մաքքարթին ասել է, որ «2022 թվականը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենատաք տարին կդառնա»:

«Չնայած շատերը հիշում են ամառվա արտակարգ շոգը, այս տարի պետք է նշել համեմատաբար կայուն շոգը ողջ տարվա ընթացքում՝ բացի դեկտեմբերից յուրաքանչյուր ամիս միջինից տաք է եղել:

Տաք տարին համապատասխանում է իրական հետեւանքներին, որոնք մենք ակնկալում ենք կլիմայի մարդածին փոփոխությունից: Թեեւ դա չի նշանակում, որ յուրաքանչյուր տարի ամենատաքը կլինի դիտարկումների ողջ պատմության ընթացքում, կլիմայի փոփոխությունը շարունակում է մեծացնել առաջիկա տասնամյակներում ավելի տաք տարիների հավանականությունը»:

Հունիսին սկսված շոգերի շարքը հանգեցրեց նրան, որ Մեծ Բրիտանիան ռեկորդային չորրորդ ամենատաք ամառն ունեցավ դիտարկումների ողջ պատմության ընթացքում, քանի որ ջերմաստիճանն առաջին անգամ գերազանցեց 40°C-ի սահմանագիծը՝ հուլիսի 19-ին սահմանելով նոր ռեկորդ՝ 40,3°C, Լինքոլնշիրի Քոնինգսբի քաղաքում:

Հուլիսին շոգի ալիքի ժամանակ, օդերեւությաբանական ծառայությունը թողարկել է արտակարգ շոգի իր առաջին կարմիր նախազգուշացումը: