Մեխ Բրիտանիայի թագուհու մահից հետո նրա կոկեր սպանիելին վերցրել է կինոլոգ Յան Օփեշոուն, ով վարժեցրել է այս շանը, իսկ կորգին ապաստանել է արքայազն Էնդյուի մոտ: Ընտանի կենդանիների ճակատագրին է անդրադարձել The Guardian պարբերականը:

Չորս տարեկան կոկեր սպանիելը, ով թագուհու մոտ հայտնվել էր միապետի մահից որոշ ժամանակ առաջ, տոհմային եւ հնչեղ անուն ուներ Վոլֆերթոն Դրամա, սակայն թագուհին նրան իր անունն էր տվել՝ Լիզի: Նախկինում թագուհին նախընտրել է կորգիներ եւ դորգիներ: Ըստ ամենայնի, թագուհու ընտրության վրա ազդել է արքայազն Ուիլիամը, ով կոկեր սպանիել է ունեցել:

Լիզիից բացի թագուհին ուներ երկու այլ կորգիներ՝ Միքը եւ Սենդին, որոնք նվրեր էր ստացել արքայազն Էնդրյուի կողմից 2021 թվականին: Այժմ շներն ապրում են արքայազնի նստավայրում, որը հեռու չէ Վինձորի ամրոցից: Իսկ 18-ամյա դորգի Քենդին, ով 2004 թվականից թագուհու հետ է ապրել, նրա մահից որոշ ժամանակ անց սատկել է: