Քաղաքական դրամայի օրը, որը Կոնգրեսում չէր եղել արդեն 100 տարի, հանրապետականների առաջնորդ Քեւին Մակքարտին կրկնակի անհաջողության մատնվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրություններում, տեղեկացրել է BBC-ին։

Երեքշաբթի երեկոյան Ներկայացուցիչների պալատը դադարեցրել է աշխատանքն առանց խոսնակի։ Սա 1923-ից ի վեր առաջին անգամ է. առաջին տուրի քվեարկությունից հետո խոսնակ չի ընտրվել։

Նոր Կոնգրեսի աշխատանքի սկիզբը պետք է դառնար Հանրապետական կուսակցության հաղթական քայլը, որը ստացել է ստորին պալատի վերահսկողությունը նոյեմբերյան ընտրություններից հետո։ Դրա փոխարեն Մակքարտին բախվել է ընդդիմության սեփական շարքերում։

Կալիֆոռնիացի կոնգրեսականը տանուլլ է տվել երեք քվեարկություն խոսնակի պաշտոնի համար, եւ առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին է լինելու նրա հաղթանակ տանող ճանապարհը, երբ Ներկայացուցիչների պալատը վերադառնա չորեքշաբթի՝ փորձը կրկնելու համար։ Նրանք կշարունակեն քվեարկել այնքան ժամանակ, մինչեւ որ որեւէ մեկը մեծամասնություն ստանա։

Եվ եթե անգամ Մակքարտին միջոց գտնի, ինչպես նախազգուշացնում են վերլուծաբանները, անկարգությունները պալատում կանխատեսում են չափավոր եւ աջ հանրապետականների պատերազմի երկու բուռն տարի։

Հանրապետականները նոյեմբերին ոչ մեծ գերակշռությամբ վերցրին Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, ուստի Մակքարտին ընդամենը մի քանի ձայներ ուներ խոսնակ դառնալու համար։ Դա կոնսերվատորներին թույլ տվեց միավորվել եւ ընդդիմանալ նրա թեկնածությանը։

Դիտորդ հանրապետականների կարծիքով՝ պառակտումը վաղուց էր հասունացել։

«Քեւին Մակքարտին վաղուց ընկերություն չի անում խմբակցության որոշ հատվածների հետ, նա շատ թշնամիներ է վաստակել,- ասել է հանրապետականներից մեկը։- Կան մարդիկ, որոնց նա դուր չի գալիս քաղաքական եւ անձնական պատճառներով»։

Մակքարտին բանակցել է իր հակառակորդների հետ, որոնք նրան չափից ավելի իշխանատենչ են համարում։ Ինչ-որ պահի նա համաձայնել է փոխել Ներկայացուցիչների պալատի կանոնները, որպեսզի թեթեւացնի գործող խոսնակին հանելը՝ դրանով իսկ ընդդիմախոսներին իր իշխանությունը սահմանափակելու հսկայական հնարավորություն տալով։

Սա ապարդյուն մոտեցում էր։

Երեք քվեարկություններում Մակքարտին չի կարողացել հասնել 218 ձայնի։ Չնայած հանրապետականները 222 տեղ են զբաղեցնում, նրա ընդդիմությունում 19 ուլտրաաջ հանրապետական կա։ Նրանք դեմ են Մակքարտիին գաղափարախոսական եւ անձնական պատճառներով, բայց նաեւ հանրապետականների սուղ մեծամասնությունն օգտագործելու հնարավորություն են տեսնում, որպեսզի ստիպեն նրան գնալ հետագա զիջումների։

Նրանք անգամ առաջադրել են Ջիմ Ջորդանի թեկնածությունը, որպեսզի մարտահրավեր նետեն նրան։

Անգամ այն բանից հետո, երբ Ջորդանը հանրապետականներին կոչ արեց համախմբվել Մակքարտիի շուրջ քվեարկության երրորդ փուլում, 20 հանրապետական քվեարկեց Ջորդանի օգտին՝ նորից հաղթանակից զրկելով Մակքարտիին։

Դեմոկրատներն այդ ընթացքում միասնական մնացին իրենց կուսակցության նոր առաջնորդին՝ Հակիմ Ջեֆրիսին (Նյու Յորք) հավատարմության հարցում։

Վաշինգտոնի քաղաքական մեկնաբանները տարբեր տեսություններ են առաջադրում, թե ինչով կավարտվի այս ամենը։

Չիկագոյի համալսարանի քաղաքագետ Ռութ Բլոխ Ռուբինի խոսքով՝ Մակքարտին «ըստ էության իր կուսակցության կողմերից մեկի պատանդն է»։

Մակքարտին խոստացել է այլեւս զիջումների չգնալ, բայց, գուցե, նա ընտրություն չունի։ Նա կարող է փորձել իր կողմը հակել համառ օրենսդիրներին՝ նրանց կոմիտեներում պաշտոնների կամ ղեկավար պաշտոնների նշանակելով։

Չորեքշաբթի պատգամավորները հավաքվելու են չորրորդ անգամ, չնայած առայժմ պարզ չէ, թե կհաջողվի արդյոք դուրս գալ փակուղուց։