Երկու կլիմայական ակտիվիստ աերոզոլային ներկով ներկել են Ֆրանսիայի վարչապետի գրասենյակի մուտքի դարպասները։
Ակտիվիստները, որոնք «Derniere Renovation» («Վերջին ռենովացիա») խմբի անդամ են, հայտարարել են, որ իրենց ակցիան անցկացվել է ի նշան բողոքի՝ «պետության կողմից կատարված կլիմայական հանցագործությունների դեմ»:
Reuters-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը կալանավորել է երկու ակտիվիստներին։
Ակցիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահում էր նախարարների կաբինետի նիստին։
Derniere Renovation-ի հայտարարությունում նշվում է, որ պետությունը չի կատարել կլիմայի փոփոխության հետ կապված իր պարտավորությունները։



























