Գերմանիան մտադիր է մինչեւ առաջին եռամսյակի վերջը մոտ 40 Marder հետեւակի մարտական մեքենաներ մատակարարել Ուկրաինային, ուրբաթ ասել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, առաջին եռամսյակում բանակի պահուստներից Ուկրաինային կմատակարարվի նաեւ Patriot զենիթահրթիռային համակարգ։

Marder-ով ուսուցումը կանցկացվի Գերմանիայում եւ կտեւի մոտ ութ շաբաթ, հավելել է նա։