Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Նշվում է, որ 8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Նշենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 15֊ին զինվորական բեռնատարը Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի տարածքում մտնելով միջպետական ճանապարհ` բախվել է Նոյեմբերյան֊Բագրատաշեն երթուղու միկրոավտոբուսին, որի 6 ուղեւորներ վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել էր լրագրող Ոսկան Սարգսյանը:





























