Այսօր՝ հուլիսի 15-ին՝ Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում. կա մեկ զոհ, երեք վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով տուժածներից մեկը 6-7 տարեկան տղա է: Բոլոր վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս: Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։